Անկախության օր

Սեպտեմբերի 21-ին ժամը 09։30-ին Տավուշի մարզային գրադարանի ԳՀԿՕՊ բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ տեղի ունեցավ Անկախության 28-ամյակին նվիրված միջոցառում` “Փրկության ափ` Հայաստան” խորագրով։ Միջոցառմանը մասնակցում էին Իջևանի N5 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ։ Միջոցառումը վարեց ԵՊՀ ԻՄ ուսանողուհի Ա. Մելիքսեթյանը։ Մասնակիցներն արտասանեցին հայրենասիրական բանաստեղծություններ, հանդես եկան գեղեցիկ պարային կատարումներով։ Միջոցառումն անցավ ջերմ ու հայրենասիրական շնչով հագեցած մթնոլորտում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով