«Մարդ, ով ընտրեց արժանապատվությունը»
Հուլիսի 29-ին Տավուշի մարզային գրադարանի սպասարկման բաժինը, Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտուհիներ Վ․ Ոսկանյանի և Ն․ Դավթյանի հետ համատեղ, անցկացրեց հուզիչ ու բովանդակալից միջոցառում՝ նվիրված Ֆրանսիայի Դիմադրության շարժման հերոս, բանաստեղծ Միսաք Մանուշյանի 120-ամյակին։ «Մարդը, որն ընտրեց արժանապատվությունը» խորագիրը կրող հանդիպման ընթացքում մասնակիցները վերհիշեցին Մանուշյանի անցած հերոսական ու դժվարին ուղին, նրա պայքարի ոգին և անմնացորդ նվիրումը ազատությանն ու մարդկային արժեքներին։

