«Հյուր հեքիաթի հերոսներին»
2026 թ. հուլիսի 9-ին, ժամը 11:00-ին, Տավուշի մարզային գրադարանի «Հեքիաթի սենյակում», «Ամառը գրադարանում» ծրագրի շրջանակներում, անցկացվեց խորագրով ուրախ միջոցառումը: Այս անգամ գրադարանի հյուրերն էին Իջևանի «Մանկության մոլորակ» մանկապարտեզի սաները՝ Սոնա Սարգսյանի ուղեկցությամբ։ Միջոցառման ընթացքում երեխաները ընթերցեցին Հովհաննես Թումանյանի «Անհաղթ աքլորը» հեքիաթը, ապա դիտեցին դրա հիման վրա նկարահանված անիմացիոն ֆիլմը, ինչն էլ ավելի հեքիաթային դարձրեց նրանց օրը: Այնուհետև փոքրիկներն ակտիվորեն մասնակցեցին թումանյանական վիկտորինային: Միջոցառման ավարտին փոքրիկներն իրենց վառ տպավորությունները հանձնեցին թղթին՝ վրձնով ու մատիտներով կենդանացնելով հեքիաթի սիրված հերոսներին։
