Ալեքսանդր Սպենդիարյան 155-ամյակ
2026 թ․ հուլիսի 8-ին Տավուշի մարզային գրադարանի ԳՀԿՕՊ բաժնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակին՝ «Հայ սիմֆոնիկ երաժշտության հիմնադիրներից» խորագրով։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին մեծանուն կոմպոզիտորի կյանքն ու ստեղծագործական ուղին, նրա անգնահատելի ներդրումը հայկական սիմֆոնիկ երաժշտության զարգացման գործում։ Մասնակիցները ծանոթացան Սպենդիարյանի ստեղծագործություններին, լսեցին դրանցից երաժշտական հատվածներ և հետաքրքիր փաստեր նրա կյանքի ու գործունեության մասին։
Միջոցառման շրջանակում ներկայացվեցին նաև Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանից ստացված 9 թանգարանային ցուցանմուշների լուսապատճեններն ու նկարագրությունները, որոնց միջոցով մասնակիցները ծանոթացան կոմպոզիտորի անձնական իրերին, ձեռագրերին, լուսանկարներին և ստեղծագործական գործունեությունն արտացոլող արժեքավոր նյութերին։ Այս ցուցադրությունը հնարավորություն տվեց ավելի մոտիկից ճանաչելու մեծանուն երաժշտի կյանքն ու ստեղծագործական ժառանգությունը։

