ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ 70-ԱՄՅԱԿ
2026 թ. հունիսի 18-ին Տավուշի մարզային գրադարանի ԳՀԿՕՊ բաժինը կազմակերպել էր հանդիսավոր միջոցառում՝ նվիրված ծանրամարտի հայկական և համաշխարհային լեգենդ, Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն ու ռեկորդակիր Յուրի Վարդանյանի ծննդյան 70-ամյակին«Լեգենդար ծանրորդ » խորագրով։ Միջոցառման ընթացքում ներկաները անդրադարձան մեծանուն մարզիկի անցած փառահեղ ուղուն, նրա թողած հարուստ մարզական ժառանգությանը և այն բացառիկ դերին, որ նա ունեցել է հայկական սպորտի պատմության մեջ։ Ցուցադրվեցին դրվագներ նրա պատմական հաղթանակներից, որոնք այսօր էլ ոգեշնչման աղբյուր են երիտասարդ սերնդի համար:


