ՈՒՌԱ՜, ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ
Մեր ճամբարականների առաջին օրը լի էր ժպիտներով, բացահայտումներով ու ստեղծագործական եռուանդով։ Ահա թե ինչպես անցավ մեր հրաշալի ու տպավորիչ օրը.
Առողջ մարմնում՝ առողջ հոգի. Օրը սկսեցինք աշխույժ ու թարմացնող մարմնամարզությամբ։ Լիցքավորվեցինք էներգիայով ողջ օրվա համար։
Հեքիաթի կախարդական աշխարհում. Միասին ընթերցեցինք բոլորիս սիրելի «Կարմիր գլխարկը» հեքիաթը, քննարկեցինք կերպարներին ու սովորեցինք կարևոր դասեր։
Կինոդիտում. Ընթերցանությունից հետո մեծ մեդիա-էկրանով դիտեցինք հեքիաթի գունավոր ու հետաքրքիր մուլտֆիլմը։
Թատրոն՝ պատրաստված սեփական ձեռքերով. Մեր տաղանդավոր ճամբարականները կենդանացրին հեքիաթը։ Ստվարաթղթե կերպարների միջոցով երեխաները բեմադրեցին իրենց սեփական փոքրիկ ներկայացումը։
Օրիգամիի վարպետության դաս. Օրն ամփոփեցինք ճապոնական թղթարվեստով։ Առջևում դեռ շատ հետաքրքիր օրեր կան։ Մնացե՛ք մեզ հետ՝ մեր ամառային արկածներին հետևելու համար։ 
