«Ստեղծագործում են ընթերցողները» 2026թ.
2026 թվականի մայիսի 11-ին ժամը 12:00-ին Տավուշի մարզային գրադարանի «Հեքիաթի սենյակում» թևածում էր պատանեկան անկեղծ ստեղծագործության ոգին։ «Ստեղծագործում են պատանի ընթերցողները» ծրագրի շրջանակում մեր շնորհալի փոքրիկ հեղինակների հեքիաթների շնորհանդեսը` Աշոտ Բալասյանի «Բարության ծաղիկը»,Ալեքս Վարդումյանի «Երկու եղբայրները և անտառի պահապանը»,Ալվարդ Բաղմանյանի «Երեքգլխանի դևը» ստեղծագործությունները։ Միջոցառման հյուրերն էին Ազատամուտ համայնքի աշակերտները՝ ուսուցչուհի Ս․ Մխիթարյանի գլխավորությամբ։ Պատանի հեղինակների ստեղծագործությունները ներկայացվեցին գունեղ ու տպավորիչ տեսահոլովակների միջոցով, ինչն է՛լ ավելի հետաքրքիր ու ժամանակակից դարձրեց հեքիաթների մատուցումը։ Գրադարանի աշխատակիցները, ուսուցչուհին և դասընկերները մեծ ջերմությամբ ու հպարտությամբ արտահայտվեցին ստեղծագործողների մասին: Օրը տոնական էր ոչ միայն գրական խոսքով, այլև գեղեցիկ կատարումներով. դասընկերները հանդես եկան աշխույժ պարային համարներով և հնչեղ երգերով՝ միջոցառմանը հաղորդելով նոր շունչ։ Միջոցառումն անցավ բովանդակալից, անմիջական և սիրով լի մթնոլորտում :
