«Ստեղծագործում են ընթերցողները» 2026թ. Սերգեյ Բաղինյան «Հրաշք Այգի» պատմվածքի շնորհանդեսը
2026 թվականի ապրիլի 27-ին ժամը 14:00-ին Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակում թևածում էր ստեղծագործական մթնոլորտ։ «Ստեղծագործում են պատանի ընթերցողները» ծրագրի շրջանակում կայացավ Սերգեյ Բաղինյանի «Հրաշք Այգի» պատմվածքի շնորհանդեսը։ Միջոցառման հյուրերն էին Իջևանի Մ. Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի սաները՝ ուսուցիչներ Է. Սարգսյանի և Ա. Հովակիմյանի ուղեկցությամբ: Սերգեյի ստեղծագործությունը ներկայացվեց գեղեցիկ տեսահոլովակի տեսքով, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց:Ուսուցչուհիները, գրադարանի աշխատակիցներն ու դասընկերները մեծ ջերմությամբ խոսեցին Սերգեյի մասին՝ նրան բնութագրելով որպես վառ երևակայությամբ օժտված և շնորհալի ստեղծագործողի: Դասարանի աշակերտները հանդես եկան երաժշտական և պարային կատարումներով: Միջոցառումն անցավ բովանդակալից և ջերմ մթնոլորտում։
