Հայկ Խաչատրյանի 100-ամյակ «Նվիրվածության օրինակ»
2026թ․-ի ապրիլի 17-ին Տավուշի մարզային գրադարանի սպասարկման բաժինը Ազգային գրադարանային շաբաթվա շրջանակներում կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված Հայկ Խաչատրյանի 100-ամյակին ՝ << Նվիրվածության օրինակ>> խորագրով։ Միջոցառումը անցկացրեցին Մ. Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտները և դասղեկ Գեղեցիկ Բադալյանը։ Աշակերտները ներկայացրին Հայկ Խաչատրյանի կյանքը , գործունեությունը և ստեղծագործությունները։


