Երկուշաբթի, 13 Հուլիսի, 2026
Միջոցառումներ

«Կախարդական էկրանի գաղտնիքները»

2026թ Ապրիլի 17 ժամը 11: 00-ին Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակում միջոցառում էր` մուլտֆիլմի դիտում ` <<Կախարդական էկրանի գաղտնիքները>> խորագրով: Հյուրընկալել էինք Իջևան քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզի սաներին (Ավագ Ա և Տարատարիք Ա խմբեր)՝ դաստիարակներ Մելանյա և Նարա Սարհատյանների ուղեկցությամբ: Հեքիաթի սենյակը լցվել էր մանկական անկեղծ ժպիտներով : Փոքրիկ հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ դիտեց Հովհ.Թումանյանի <<Չարի վերջ>> , <<Կարմիր գլխարկը>> անիմացիոն մուլտֆիլմերը: Մուլտֆիլմերի դիտումն ուղեկցվեց աշխույժ քննարկումներով: Մեր փոքրիկ բարեկամները մեծ ոգևորությամբ վերլուծեցին հերոսների արարքները, տարբերել բարին ու չարը: Փոքրիկները հեռացան գրադարանից վառ հիշողություններով և կրկին վերադառնալու մեծ ցանկությամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով