Երկուշաբթի, 13 Հուլիսի, 2026
Միջոցառումներ

Սարմենի ծննդյան 125-ամյակի«Մանկության լուսավոր ճամփաներով»

Ապրիլի 15-ին Տավուշի մարզային գրադարանի «Հեքիաթի սենյակը» վերածվել էր գրական ջերմ օջախի։ Միջոցառումը նվիրված էր՝ մեծանուն մանկագիր Սարմենի ծննդյան 125-ամյակի` «Մանկության լուսավոր ճամփաներով» խորագրով։ Միջոցառման հյուրերն էին Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները՝ դասղեկ Ա․ Գուլակյանի ուղեկցությամբ։ Երեխաները տեսաֆիլմի միջոցով ծանոթացան բանաստեղծի կյանքի հետաքրքրաշարժ դրվագներին և նրա հարուստ գրական ժառանգությանը։ Գրական հանդիպումն առավել տոնական դարձավ աշակերտների պարային կատարումներով, որոնք միջոցառմանը հաղորդեցին ազգային ոգի ու աշխուժություն։ Օրն անցավ ջերմ մթնոլորտում:յ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով