Ուրբաթ, 8 Մայիսի, 2026
Միջոցառումներ

Մանկական գրքի միջազգային օր «Հեքիաթի թևերով»

Ապրիլի 3-ին Տավուշի մարզային գրադարանի «Հեքիաթի սենյակում» տիրում էր կախարդական մթնոլորտ։ «Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ» ծրագրի շրջանակներում կայացավ միջոցառում՝ նվիրված համաշխարհային մեծանուն հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենին՝ «Հեքիաթի թևերով» խորագրով։ Միջոցառման հյուրերն էին Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտները դասղեկ՝ Ա․ Գուլակյան։ Նրանք տեսաֆիլմի միջոցով ճամփորդեցին Անդերսենի կյանքի հետաքրքիր դրվագներով և ծանոթացան նրա ստեղծագործական ժառանգությանը։ Օրը հագեցած էր ինտերակտիվ քննարկումներով,երեխաները խաղի միջոցով վերհանեցին հեքիաթների բարոյախոսական դասերն ու ուսուցողական իմաստները։ Միջոցառումն ամփոփվեց աշխույժ խաղ-վիկտորինայով ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով