Ուրբաթ, 8 Մայիսի, 2026
Միջոցառումներ

Ստեղծագործում են պատանի ընթերցողները

2026թ Ապրիլի 1-ին ժամը 14։00-ին Տավուշի մարզային գրադարանի «Հեքիաթի սենյակը» լեցուն էր մանկական անկեղծ ժպիտներով և ստեղծագործական շնչով։ Մեր հյուրերն էին Իջևանի Մ. Մկրտչյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները (դասղեկ՝ Ս. Ղուշչյան)։ Միջոցառման առանցքում մեր տաղանդավոր պատանի ընթերցողներն էին՝ Լինա Օթարյանը, Սվետլանա Մելիքսեթյանը և Մանե Մեհրաբյանը: «Ստեղծագործում են պատանի ընթերցողները» ծրագրի շրջանակում կայացավ նրանց հեղինակած պատմվածքների շնորհանդեսը։ Հատկանշական էր, որ ստեղծագործությունները ներկայացվեցին գեղեցիկ տեսահոլովակի միջոցով։ Գրադարանի աշխատակիցներն ու համադասարանցիները ջերմորեն գնահատեցին աղջիկների աշխատանքը։ Միջոցառման գեղեցիկ ավարտին Լինան, Մանեն և Սվետլանան ստացան շնորհակալագրեր։ Գրադարանի կողմից պատրաստված հատուկ գրքույկները համալրեցին «Ստեղծագործում են պատանի ընթերցողները» արկղը։ Օրը հագեցած էր, բովանդակալից և լի ստեղծագործական լույսով։ Շնորհակալ ենք մեր պատանի հեղինակներին՝ մեզ իրենց աշխարհը հրավիրելու համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով