Ֆրանկոֆոնիայի միջազգային օր
20.03.2026թ. ժամը 14:00-ին Տավուշի մարզային գրադարանի «Հեքիաթի սենյակում» տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում՝ «Հեքիաթային շրջապտույտ Փարիզի տանիքների տակ» խորագրով: Հյուրերն էին Իջևանի Ս. Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 7-րդ «Ա» դասարանի սաները՝ դասղեկ Ա. Գալստյանի ուղեկցությամբ: Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի, Ֆրանսիայի և Ֆրանկոֆոնիայի օրհներգերի կատարմամբ, ինչից հետո երեխաները ներկայացրին հետաքրքիր տեղեկություններ Ֆրանկոֆոնիայի պատմության և նշանակության մասին։ Մասնակիցները դիտեցին տեսաֆիլմ՝ հատված Անտուան դը Սենտ-Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հանճարեղ ստեղծագործությունից: Դիտումից հետո ծավալվեց ակտիվ քննարկում, որի ընթացքում աշակերտները վերլուծեցին գրքի հիմնական գաղափարախոսությունը՝ անդրադառնալով ընկերության, պատասխանատվության և «սրտով տեսնելու» կարևորությանը։
