«Ստեղծագործում են պատանի ընթերցողները. 2026թ.»
2026թ. մարտի 18-ին, ժամը 10:00-ին, Տավուշի մարզային գրադարանի «Հեքիաթի սենյակի» հյուրերն էին Իջևան քաղաքի թիվ 4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտները: Միջոցառումն իրականացվեց «Ստեղծագործում են պատանի ընթերցողները. 2026թ.» ծրագրի շրջանակում և նվիրված էր պատանի հեղինակ Նարեկ Ղարագեդյանի պատմվածքի շնորհանդեսին: Նարեկի ստեղծագործությունը ներկայացվեց գեղեցիկ տեսահոլովակի տեսքով, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանում: Գրադարանի աշխատակիցները և համադասարանցիները ջերմորեն ներկայացրեցին Նարեկին որպես շնորհալի ստեղծագործողի:Դասարանի աշակերտները հանդես եկան երաժշտական կատարումներով՝ հնչեցնելով քանոն և դհոլ, ինչպես նաև ասմունքեցին մի քանի գեղեցիկ բանաստեղծություններ: Միջոցառումն անցավ չափազանց հագեցած, բովանդակալից և ջերմ մթնոլորտում՝ բացահայտելով մեր պատանի ընթերցողների ստեղծագործական մեծ ներուժը:
