Ուրբաթ, 8 Մայիսի, 2026
Միջոցառումներ

«Մեդիագրագիտությունը դպրոցների համար» ծրագրի շրջանակներում

2026 թ. մարտի 17-ին, ժամը 14:10-ին, Տավուշի մարզային գրադարանի մանկական բաժնում կազմակերպվել էր «Մեդիա-դեդեկտիվ. ինչպե՞ս թույլ չտալ, որ քեզ խաբեն» խորագրով սեմինար։ Միջոցառման մասնակիցներն էին Իջևանի Մ. Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 7-րդ «բ» դասարանի աշակերտները՝ դասղեկ Սիրանուշ Ղուշչյանի ուղեկցությամբ։​Սեմինարի ընթացքում մանկական բաժնի 1-ին կարգի գրադարանավարուհի Ջեմմա Ալավերդյանը երեխաներին ներկայացրել է, թե ինչ է սոցցանցի ալգորիթմը, ինչպես համացանցում տարբերել կեղծ լուրերը, ինչ է թվային հետքը և ինչպես չդառնալ կիբեռբուլինգի զոհ։ Ուսուցումն ավելի պատկերավոր դարձնելու համար ինֆորմացիան ցուցադրվել է տեսասահիկով։ Սեմինարը եզրափակվել է «Ինտերնետային գոյատևում» ինտերակտիվ խաղով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով