Ուրբաթ, 8 Մայիսի, 2026
Միջոցառումներ

Առնո Բաբաջանյան 105-ամյակ

2026 թվականի մարտի 4-ին Տավուշի մարզային գրադարանի ԳՀԿՕՊ բաժնի աշխատակիցները կազմակերպել էին միջոցառում՝ նվիրված հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 105-ամյակին։ Միջոցառումը կրում էր «Մեղեդիներով գերողը» խորագիրը։ Անժելա Դովլաթբեկյանը հանդես եկավ ելույթով՝ ներկայացնելով Առնո Բաբաջանյանի կյանքը, նրա անցած ստեղծագործական ուղին և անգնահատելի ավանդը հայ և համաշխարհային երաժշտարվեստի մեջ։ Միջոցառմանը երաժշտական կատարումներով հանդես եկան Իջևանի երաժշտական դպրոցի սաները։ Հնչեցին կոմպոզիտորի հանրահայտ և սիրված ստեղծագործությունները, որոնք առանձնահատուկ շունչ հաղորդեցին օրվան։ Միջոցառմանը ներկա էին թվով 20 մասնակիցներ, այդ թվում՝ գրադարանի ընթերցողներ, արվեստասերներ և հյուրեր։ ։ Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում՝ ևս մեկ անգամ արժևորելով Բաբաջանյանական արվեստի կենսահաստատ ուժն ու մեղեդայնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով