Մեդիա գրագիտություն և պայքար ապատեղեկատվության դեմ
09. 29.2025թ -ին միջոցառում էր «Մեդիա գրագիտություն և պայքար ապատեղեկատվության դեմ» թեմայով։Միջոցառման մասնակիցներն էին ՝ ք.Իջևանի Մ.Մարտիրոսյան անվան թիվ 5 հիմնական դպրոցի 5-րդգ դասարանի սաները (դասղեկ՝ Ա. Գալստյան): Սեմինարի ընթացքում մանկական բաժնի I-ին կարգի գրադարանավար Ջեմմա Ալավերդյանը երեխաներին ներկայացրել է. ի՞նչ է մեդիան, ի՞նչ է ուսուցանում մեդիան, ի՞նչպես մեդիայում տարբերել իրական և կեղծ ինֆորմացիան և ի՞նչպես օգտվել մեդիայի գործիքներից: Ներկայացվել է նաև «Արհեստական բանականություն» գործիքը՝ նրա օգտակար և վնասակար հատկությունները: Ուսուցումն ավելի պատկերավոր դարձնելու համար ինֆորմացիան ցուցադրվել է տեսասահիկով:
