«Հեքիաթների աշխարհում»
2025թ․հուլիսի 8-ին «Ամառը գրադարանում» ծրագրի շրջանակներում միջոցառում էր՝ «Հեքիաթների աշխարհում» խորագրով : Հեքիաթի սենյակի հյուրերն էին «Մանկության մոլորակ» նախակրթարանի սաները՝ Սոնա Սարգսյանի ուղեկցությամբ: Այս անգամ հեքիաթի սենյակում երեխաներին սպասում էին հեքիաթների արկղից դուրս եկած՝ ‹‹Գայլն ու յոթ ուլիկները›› հեքիաթի ստվարաթղթե հերոսները: Գրադարանավար՝ Անի Գուլակյանը երեխաների համար ընթերցեց հեքիաթը:Այնուհետև գունազարդեցին նույն հեքիաթին համապատասխան նկարները և դիտեցին ‹‹Գայլն ու յոթ ուլիկները›› անիմացիոն մուլտֆիլմը,ապա երեխաները արտասանեցին, երգեցին և հեռացան գրադարանից կրկին այցելելու ակնկալիքով:
