Ամառը գրադարանում ծրագրի շրջանակներում «Կար,չկար, մի հեքիաթ կար»
2025թ․հուլիսի 1-ին ժամը 15․00-ին«Ամառը գրադարանում» ծրագրի շրջանակներում միջոցառում էր՝ <<Կար,չկար, մի հեքիաթ կար>> : Հեքիաթի սենյակի հյուրերն էին «Մարի» ուսումնական զարգացման կենտրոնի սաները՝ Դոնարա Գուլինյանի ուղեկցությամբ: Այս անգամ մեր հեքիաթի սենյակում երեխաներին սպասում էին հեքիաթների արկղից դուրս եկած՝‹‹Անտառի տնակը›› հեքիաթի ստվարաթղթե հերոսները: Երեխաները գրադարանավար՝ Անի Գուլակյանի օգնությամբ ներկայացրեցին հեքիաթը:Ապա գունազարդեցին նույն հեքիաթին համապատասխան նկարները և դիտեցին ‹‹Անտառի տնակը›› անիմացիոն մուլտֆիլմը: Շնորհալի երեխաները հանդես եկան ջութակի կատարմամբ, իսկ փոքրիկ Մարին ցույց տվեց իր պարային հմտությունները: Միջոցառումն անցավ աշխույժ մթնոլորտում:
