Երկուշաբթի, 17 Նոյեմբերի, 2025
Միջոցառումներ

Լինում է ,չի լինում

«Ամառը գրադարանում» ծրա գրի շրջանակներում 2025թ․ հունիսի 10-ին ժամը 11:00-ին Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակում միջոցառում էր` «Լինում է, չի լինում խորագրով։Այս անգամ մեր հյուրերն էին` Իջևան քաղաքի Ժանետ Մարդիգյանի անվան մանկապարտեզի Ավագ “ա” խմբի սաները /դաստիարակ / ՝Լիլիթ Ղալթախչյան։ Երեխաները ծանոթացան գրադարանի բաժիններին և գրադարանում տարվող աշխատանքներին, ապա ճեմասրահում կանգ առան քառասունչորսօրյա պատերազմում զոհված հերոսների ցուցադարակի առջև և երախտիքի խոսքեր ասեցին նրանց հիշատակին ,այնուհետև բարձրացան Հեքիաթի սենյակ ուր նրանց սպասում էր հետաքրքիր և բովանդակալից ժամանց։ Հեքիաթի սենյակի աշխատակիցները երեխաների հետ ստվարաթղթե կերպարների միջոցով ցուցադրեցին «Պապն ու շաղգամը» հեքիաթը ,ապա երեխաները դիտեցին նույն հեքիաթի և « Անտառի տնակը» հեքիաթի անիմացիոն մուլտֆիլմերը։ Լիլիթ Ղալթախչյանը երեխաների հետ քննարկեց հեքիաթների հերոսներին,ընդգծեց հեքիաթների մեջ չարի ,բարու և ընկերության դերը ։Երեխաները գնացին իրենց հետ տանելով լավ տրամադրություն, տպավորություններ և խոստացան կրկին այցելել Հեքիաթի սենյակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով