Երեք խոզուկների հետքերով
2025թ.հունիսի 3-ին ժամը 11.00-ին «Ամառը գրադարանում» ծրագրի շրջանակներում առաջին միջոցառուն էր Տավուշի մարզային գրադարանի հեքիաթի սենյակում։ Հեքիաթի սենյակի հյուրերն էին IQ Իջևանի նախակրթարանի սաները: Երեխաների համար գրադարանավար՝ Անի Գուլակյանը ընթերցեց «Երեք խոզուկներ» հեքիաթը,ապա ակտիվ վերլուծեցին հեքիաթի բովանդակությունը ։ Այնուհետև գունազարդեցին հեքիաթին համապատասխան նկարներ։ Միջոցառման ընթացքում երեխաները հարց ու պատասխանի միջոցով ցուցադրեցին նախակրթարանում ուսումնառության ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքները:
