Երեքշաբթի, 15 Հուլիսի, 2025
Միջոցառումներ

«Մխիթար Գոշի առակները »

2025թ մայիսի 15-ին Տավուշի մարզային գրադարանում միջոցառում էր՝ նվիրված Մխիթար Գոշի 905- ամյակին՝ «Մխիթար Գոշի առակները » խորագրով։ Հեքիաթի սենյակի հյուրերն էին Իջևանի Հ Ա Ե Ց Կ սաները՝ Հ Ա Ը հոգեբան ՝ Արմինե Փարսադանյանի ուղեկցությամբ։ Երեխաները տեսֆիլմի միջոցով ծանոթացան Մ․Գոշի կյանքին ու գործունեությանը ,ապա դիտեցի «Ի՞նչ է առակը», Մխիթար Գոշի «Իմաստունն ու ծառերը» և « Նռենին ու թզենին» առակների տեսահոլովակները։ Մանկական բաժնի գրադարանավար Անի Գուլակյանը երեխաների համար ընթերցեց Մ․Գոշից մի քանի առակներ ,երեխաների հետ քննարկեցին , թե ի՞նչ է առակը, ի՞նչ գիտեն առակի մասին և ի՞նչ առակներ են ընթերցել ։ Միջոցառումն անցավ աշխույժ մթնոլորտում։ Երեխաները աչքի ընկան իրենց ակտիվությամբ և գիտելիքներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով