Հրաչյա Քոչար
2025թ-ի մայիսի 12-ին Իջևանի թիվ 5 հիմն․ դպրոցի 6-րդ Բ դասարանի աշակերտները Տավուշի մարզային գրադարանի հրավերով մասնակցեցին հայ գրող, հրապարակախոս Հ․Քոչարի ծննդյան 115-ամյակին նվիրված միջոցառմանը ։ ԳՀԿՕՊ բաժնի աշխատակիցներ Վ․ Մարկոսյանը և Ն․ Ղալթախչյանը նախապես այցելել էին դպրոց , ներկայացրել միջոցառման նպատակը , բաժանել Հ․ Քոչարի գրքերը, մասնավորապես `«Սպիտակ գիրքը» ժողովածուն ։ Աշակերտները նախապես կարդացել էին համանուն պատմվածքը և գրադարանում հետաքրքիր քննարկում ունեցան այդ գործի շուրջ ։ Միջոցառման վերջում դպրոցի գրադարանավարուհի Լ․ Սարգսյանը ընթերցեց Հ․ Քոչարի «Մայրենի լեզուն » պատմվածքը ։