Երեքշաբթի, 15 Հուլիսի, 2025
Նոր գրքեր

Նվիրատվություն ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան կողմից

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատունը Տավուշի մարզային գրադարանին նվիրեց ժամանակակից ֆրանկոֆոն գրականություն • 2025 թ. ապրիլի 11-ին Ֆրանսիայի դեսպանությունն իր՝ Մշակույթի և համագործակցության հարցերով բաժնի հետ համատեղ Տավուշի մարզային գրադարանին նվիրեց ժամանակակից ֆրանկոֆոն գրականություն՝ 59 գիրք: • Այդ գրքերը հավաքվել են Ֆրանսիայում «Défis Humanitaires» մարդասիրական կազմակերպության և նրա նախագահ Ալեն Բուանեի նախաձեռնությամբ, ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնի հովանու ներքո, ինչպես նաև Ֆրանսիայի ազգային հրատարակչական միության նախագահ Վենսան Մոնտանի, նրա տնօրեն Ռենո Լեֆեբվրի, տասներկու հրատարակչությունների և Օվերն-Ալպեր շրջանի աջակցությամբ: • Ֆրանսերեն դասավանդողների և ուսանողների համար այս գրքերը նաև մի յուրօրինակ կամուրջ են, որ իրար են մոտեցնում երկու ժողովուրդներին, նրանց գրականությունը, մշակույթը և պատմությունը: • Նվիրաբերված գրականության համար Տավուշի մարզային գրադարանին տնօրենության և ողջ անձնակազմի անունից խորին շնորհակալություն ենք հայտնում ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով