Հինգշաբթի, 12 Փետրվարի, 2026
Միջոցառումներ

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ 2025

Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթ 2025-ի շրջանակներում այսօր՝ ապրիլի 1-ին, Տավուշի մարզային գրադարանի Հեքիաթի սենյակում Նելլի Նովեմի «Հրաշքադարան » վիպակի շնորհանդեսն էր: Վիպակից մի փոքր հատված բեմադրեցին Խաշթառակ գյուղի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ՝ ուսուցչուհի Աննա Գուլակյանի ղեկավարությամբ: Այնուհետև դիտեցին գրքին նվիրված տեսահոլովակ, որից հետո սկսվեց բուռն քննարկում վիպակի շուրջ: Միջոցառման վերջում իր խոսքով հանդես եկավ գրքում զետեղված բոլոր լուսանկարների հեղինակ` Լուսինե Պարոնյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով