Ամուր ընտանիք, կայուն ապագա
2021թ. Մայիսի 21-ին ժամը 14:00-ին Տավուշի մարզային գրադարանի ԳՀԿՕՊ բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ընտանիքի միջազգային օրվան «Ամուր ընտանիք, կայուն ապագա» խորագրով: Միջոցառմանը ներկա էին Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմն. դպրոցի աշակետներ ՝ ուսուցչուհի Ս. Ղուշչյանի ուղեկցմամբ: Միջոցառումը վարեցին Ս. Ալիխանյանը և Է. Մխիթարյանը, ընթացքում հնչեցին բանաստեղծություններ: Միջոցառումն ուղեկցվում էր թեմային համահունչ տեսահոլովակով ,իսկ ավարտին Ս.Թիրաբյանը և Ջ. Խաչատրյանը հանդես եկան պարային գեղեցիկ կատարմամբ: