Հինգշաբթի, 18 Ապրիլի, 2024
Միջոցառումներ

Հանդիպում Տավուշի մարզի գրող Թելման Մայիլյանի հետ

«Ազգային Գրադարանային շաբաթ-20» ծրագրի շրջանակներում Տավուշի մարզային գրադարանի հեքիաթի սենյակի պատասխանատու գրադարանավարները անցկացրեցին հանդիպում-քննարկում արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Թելման Մայիլյանի հետ: Ներկա էին կրտսեր և միջին տարիքի դպրոցականներ, ծնողներ,գրադարանի աշխատակիցներ, գրողի հարազատները :Փոքրիկ տեսաֆիլմով ներկայացվեց Թելման Մայիլյանի կյանքը:Միջոցառումը վարեց մանկական բաժնի գրադարանավար Ռիմա Դալլաքյանը:Երեխաները ընթերցեցին գրողի պատմվածքներից,ստեղծագործություններից , քառյակներից, ,հանելուկներից և նրա կողմից գրի առնված ժողովրդական ասածվածքներից : Երեխաների հետ զրույցի ընթացքում Թելման Մայիլյանը խոսեց ընթերցանության ու գրքի կարևորության մասին ։Ապա Տավուշի մարզային գրադարանին և ներկա երեխաներին նվիրեց իր նոր «Ամպը»բանաստեղծությունների և հանելուկների ժողովածուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով