Գարեգին Նժդեհ 135-ամյակ

2021 թվականի Մարտի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Ուսանողական գիտական ընկերության և Տավուշի մարզային գրադարանի սպասարկման բաժնի աշխատակիցների համագործակցությամբ կայացավ «Սյունյաց լեռների արծվի»՝ Գարեգին Նժդեհի կյանքին ու գործունեությանը նվիրված միջոցառում։ «Սյունյաց լեռների արծիվ» խորագիրը կրող միջոցառման ժամանակ ուսանողների կողմից մատուցվեց Գարեգին Նժդեհի կյանքի ու գործունեության հերոսական ուղին։ Միջոցառման ընթացքում Նժդեհին նվիրված ֆիլմից ցուցադրվեց հատվածներ, ինչպես նաև ցեղակրոնության մասին տեսահոլովակ, վերջին նամակը «Ապերախտ ժողովրդին»։ Այս ամենին կից ուսանողները ընթերցեցին մեծագույն հայրենասերի մտքերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով