Խաչքարեր
2021թ փետրվարի 23-ին Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ <<Ապաքինող մշակույթ>> շարքից` Տավուշի մշակութային կոթողները երեխաների աչքերով դասախոսություն՝ <<Խաչքար՝աստվածային արարման բարձրագույն շնորհ>> խորագրով։ Դասախոսությանը ներկա էին Մ.Մարտիրոսյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ։ Այն վարեց գրադարանավար Վարսենիկ Սարգսյանը։ Դասախոսությունն ուղեկցվում էր Տավուշի մարզի հայտնի խաչքարերին նվիրված տեսաշարով։